Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Կաթի չարաշահման հետևանքները. news.am

Կաթի չարաշահման հետևանքները. news.am

Կաթի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ ինքնազգացողության վրա, նշում են բրիտանացի գիտնականները: Այս տեսակետի համաձայն՝ չնայած նրան, որ կաթը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, դրա չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ մի շարք օրգանների աշխատանքի վրա:

 

Այս եզրահանգման են գիտնականները եկել հազար կամավոր ներառող հետազոտություն իրականացնելուց հետո: Կամավորներին բաժանել էին երեք խմբի: Առաջին խմբում ընդգրկվել էին նրանք, ովքեր ամեն օր էին կաթ խմում, երկրորդ խմբում կաթի հետ մեկտեղ նաեւ վիտամին D էին օգտագործում, իսկ երրորդ խմբում սնվում էին սովորականի պես:

 

Որոշ ժամանակ անց առաջին խմբում ընդգրկվածների մոտ ինքնազգացողության վատթարացում էր նկատվել:

 

«Կաթ օգտագործող հետազոտվողների մոտ սրտի ու անոթների հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, որոշների մոտ զարգացավ նաեւ միզաքարային հիվանդությունը», - հայտնում են հետազոտողները՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, այս խնդիրները պայմանավորված էին կալցիումի ավելցուկով, որը կուտակվում էր օրգանիզմում՝ սննդակարգում կաթի մշտական առկայության պատճառով:

 

Հատկանշական է, որ մյուս երկու խմբի կամավորների մոտ նմանատիպ խնդիրներ ի հայտ չեն եկել: Գիտնականները ենթադրում են, որ երկրորդ խմբում ընդգրկվածներին օգնում էր վիտամին D-ն, որը նպաստում էր կալցիումական նյութի բիոքայքայմանը: Իսկ ահա երրորդ խմբում արձանագրվել էր առողջության բարելավում՝ հավանաբար, կաթի՝ խելամիտ չափաբաժիններով օգտագործման արդյունքում: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xcook.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ